Ներքին 2 տարի առաջ - 15:02 07-09-2023

«Վայլդբերիս»-ը վատ իմաստով գտնվում է անհավասար մրցակցային պայմաններում․ Վահան Քերոբյան

Աշխարհում առևտուրը փոխվում է․ ԱՄՆ-ում էլ խոշոր ընկերություններ են եղել, որոնք դադարեցրել էին իրենց գործունեությունը՝ օնլայն առևտրի զարգացմանը զուգընթաց։

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարը վստահեցրեց, որ նախորդ տարի ստեղծել են հավասար պայմաններ, որպեսզի բոլոր ընկերությունները հավասար մրցակցային դաշտում աշխատեն։

«Երբ «Վայլդբերիսն» ապրանք է ներմուծում կամ հայ սպառողն է ապրանք պատվիրում ավելացրած արժեքի պարտավորությունն արդեն տեղափոխվում է Հայաստան, այսինքն՝ «Վայլդբերիս»-ը պարտավոր է վճարել ԱԱՀ-ը, այն, ինչ փոքր և միջին ընկերությունները չեն վճարում, նրանք գործում են շրջհարկի սահմաններում։ «Վայլդբերրիզ»-ի դեպքում ապրանքն ավելի էժան է, որովհետև ուղիղ արտադրողից են գնում։ «Վայլդբերիս»-ը վատ իմաստով գտնվում է անհավասար մրցակցային պայմաններում, քան տեղական շրջհարկով աշխատով փոքր և միջին ընկերությունները։ Բնականաբար, գնային տարբեր առաջարկը որ կա, մենք տասնյակ տարիներ քննարկում ենք։ Մեծ սուպերմարկետները ապրանքն ավելի էժան են վաճառում, քան փոքր խանութները գնում են այդ ապրանքները»,- բացատրեց Քերոբյանը։

Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ հիմա ուսումնասիրություններ են անում՝ արդյո՞ք կա մրցակցային պայմանների խախտում, թե ոչ։

Նախարարը դժգոհող ընկերությունների ղեկավարներին հորդորեց դիմել Մրցակցության պաշտպանության կոմիտե, որպեսզի այս գերատեսչությունն էլ լուծի խնդիրը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ