ԿԳՄՍՆ-ի անգրագետ ցավակցական ուղերձը լեգենդար մարզիկի հարազատներին
copy image url

ԿԳՄՍՆ-ի անգրագետ ցավակցական ուղերձը լեգենդար մարզիկի հարազատներին

Ներքին 1 տարի առաջ - 21:40 06-09-2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմը շարունակում է զարմացնել գրագիտության չափազանց «բարձր» մակարդակով։

Նախարարության ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակվել է հաղորդագրություն, որով ԿԳՄՍ նախարարության վշտակցությունն են հայտնում լեգենդար հայ մարզիկ Ալբերտ Ազարյանի հարազատներին և մարզաշխարհի ներկայացուցիչներին։

Իհարկե, սովորական կդիտվեր նախարարության հրապարակումը, եթե չլիներ մտքի հերթական «փայլատակումը»։

Մասնավորապես, հրապարակման մեջ օգտագործվել է «տարեկան հասակում» արտահայտությունը, որը կոպտագույն սխալ է. ճիշտ տարբերակը պարզապես «տարեկանում» գրելը կլիներ։



Եվ զավեշտալի զուգադիպությամբ սխալն անում է Հայաստանում կրթության մակարդակ ստեղծող կառույցը, որն, ի դեպ, ունի մեծ աշխատակազմ և որի կատարած աշխատանքը ուղղագրական և ոճական սխալներով աչքի չպիտի ընկնի։

Ամենից շատ դիտված