Ներքին 2 տարի առաջ - 20:44 06-09-2023

Եթե դուք չգիտեք, թե ինչ, ապա մենք ոչ միայն գիտենք՝ ինչ, այլև գիտենք՝ ինչպես․ Դավիթ Մարգարյան

«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու Դավիթ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ճոպանուղային համակարգի հնարավորությունների մասին.

Ամենամիջին վիճակագրական տրանսպորտային ճոպանուղու ուղեգիծը մեկ ժամում մեկ ուղղությամբ տեղափոխում է նվազագույնը 1500 ուղևոր։ Հիմա, նույն քանակի ուղևոր տեղափոխելու համար անհրաժեշտ է 55 տեղանոց մոտ 28 MAN ավտոբուս։ Այսինքն, ամեն 2 րոպեն մեկ պետք է կանգառ գա մեկ ավտոբուս, որպեսզի հնարավոր լինի մեկ ժամում 1500 ուղևոր տեղափոխել մեկ ուղղությամբ։ ԱՄԵՆ 2 ՐՈՊԵՆ ՄԵԿ։

Հիմա հարց (հռետորական). Երևանում կա՞ հանրային տրանսպորտ, որը ունի ուղևորափոխադրման նման հզորություն։ Քանի՞ MAN ավտոբուս պետք է ներկրեք ու լցնեք փողոցները, երթևեկության գծեր խլեք, որպեսզի կարողանաք գոնե մոտենալ այս ցուցանիշին։ Հարմարավետության մասին էլ անիմաստ եմ համարում խոսելը։

Երբ փորձում ես գնահատական տալ մի համակարգի, որի մասին գաղափար անգամ չունես, իսկ քո իրականացրած «բարեփոխումը» ընդամենը ավտոբուս գնելն է՝ առանց նույնիսկ երթուղիները խելքի բերելու, ապա պետք է մի փոքր զգույշ ընտրել բառերը, քանի որ ասածդ ամեն մի բառ քո դեմ է աշխատելու՝ ցույց տալով կառավարչական մտքիդ սնանկությունն ու իրական բարեփոխումների գնալու անկարողությունը։

Եթե դուք չգիտեք, թե ինչ, ապա մենք ոչ միայն գիտենք՝ ինչ, այլև գիտենք՝ ինչպես։
Շարունակելի։

#մենք_գիտենք_ինչպես
#Ապրելու_երևան
#Ապրելու_Երկիր
#Երևանի_ավագանու_ընտրություններ #սեպտեմբերի17
#No13

Հ.Գ. նկարում Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասն է։
Աղբյուրը՝ BBC»

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան