Սպորտ 2 տարի առաջ - 20:35 06-09-2023

Արոնյանը պարտվել է Speed Chess Championship մրցաշարի 1/8 եզրափակիչում

Լևոն Արոնյանը (ԱՄՆ) պարտվել է հեղինակավոր Speed Chess Championship 2023 արագ շախմատի օնլայն մրցաշարի 1/8 եզրափակիչում։

Հայ գրոսմայստերի մրցակիցն ամերիկացի Ուեսլի Սոն էր, որն առավելության է հասել 15,5:12,5 հաշվով։ Գրոսմայստերներն անցկացրել են 28 պարտիա։

Քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաև ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը 19:9 հաշվով պարտության է մատնել չինացի Յու Յանին։

1/8 եզրափակիչի մյուս զույգերում կմրցեն․
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Վիդիտ Սանտոշ Գուջարատի (Հնդկաստան)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Նոդիրբեկ Աբդուսատորով (Ուզբեկստան)
Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա) – Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան)
Դին Լիրեն (Չինաստան) – Արջուն Էրիգայիսի (Հնդկաստան)
Նիհալ Սարին (Հնդկաստան) – Ալեքսեյ Սարանա (Սերբիա)
Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) – Դոմարաջու Գուկեշ (Հնդկաստան)

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին