Ներքին 3 տարի առաջ - 17:17 06-09-2023

Բոլոր դպրոցները մինչև սեպտեմբերի վերջ կունենան 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների նոր դասագրքերը

Մինչև սեպտեմբերի վերջ Հայաստանում բոլոր դպրոցները կունենան 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների նոր կազմված դասագրքերը:

Այս մասին հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում՝ պատասխանելով պատգամավոր Սիսակ Գաբրիելյաի հարցին, թե 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը ե՞րբ կլինեն թղթային տարբերակով:

«Առաջին դասագրքերը երկուշաբթի օրը, այսինքն՝ փաստացի սեպտեմբերի 1-ից հետո առաջին աշխատանքային օրը մտել են դպրոցներ 5-րդ և 7-րդ դասարանի տարբեր դասագրքեր: Ինքս առիթ ունեցել եմ տեսնելու, որ դրանք դպրոցում են, քանի որ հենց այդ օրը Կաթնաղբյուրի դպրոցում էի։ Վաղն արդեն գրքերի նոր խմբաքանակ կուղարկվի դպրոցներ: Մինչև այս ամսվա վերջ բոլոր դասագրքերը կունենանք»,-ասաց նախարարը:

Նախարարը միևնույն ժամանակ հիշեցրեց, որ այդ դասարանների նոր դասագրքերը հասանելի են էլեկտրոնային տարբերակով: Անդրեասյանը նաև նշեց, որ, եթե այս ժամանակահատվածում կարիք լինի որոշակի էջեր պատճենահանել, եթե էլեկտրոնային տարբերակի օգտագործումը հարմար չէ, ապա դա պետք է կազմակերպեն դպրոցները, ծնողները չպետք է ունենան որևէ մասնակցություն:

«Կարծում եմ, որ սա այն փոքր դժվարությունն է, որը բոլորս պետք է հասկանանք: Շատ կարևոր փոփոխություն ենք իրականացնում: Միայն տպագրության մի քանի մրցույթի արդյունքում ավելի քան 60 տոկոսի արդյունավետության բարձրացում ենք ունենում: Մենք գնացել ենք նոր դասագրքերի ստեղծման ճանապարհով, որը երկրում չէր իրականացվել շուրջ 15 տարի: Կարծում եմ՝ բոլորս պետք է ունենանք համբերություն: Մեկ օրում չենք ձևավորելու իդեալական դասագրքեր: Ես սա նաև դիտում եմ իբրև փորձարկում: Մեր ուսուցիչները կօգտագործեն դասագրքերը դասարաններում, մենք շատ ուշադիր կհետևենք առաջացող հարցերին, դրա արդյունքում կլրամշակենք»,-ասաց նախարարը:

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում