Մամուլ 3 տարի առաջ - 09:18 06-09-2023

Քրեական ենթամշակույթը ընդդեմ դատախազության. Կալանավորները բունտ են անելու. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատապարտյալների եւ կալանավորների շրջանում նոր բունտ է հասունանում։ Կալանավորները հրաժարվում են գնալ դատարան։

Բանն այն է, որ Գլխավոր դատախազությունը պարտադրում է, որ դատապարտյալները հատուկ նախատեսված համազգեստը հագնեն ու նոր ներկայանան դատարաններ՝ իրենց գործերով նիստերին մասնակցելու, սակայն վերջիններս հրաժարվում են կրել նախատեսված հագուստը ու չեն ներկայանում դատական նիստերին:

«Ժողովուրդ» օրաթերթը, իրավիճակով պայմանավորված, դիմեց Գլխավոր դատախազություն, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «Գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, գրություն է հասցեագրել ԱՆ քրեակատարողական ծառայության պետի պաշտոնակատարին:

Վարչության պետը գրությամբ բարձրացրել է 2023 թվականի օգոստոսի 30-ին կայացած դատական նիստին ՔԿՀ-ի դատապարտյալի կողմից սպորտային հագուստով ներկայանալու հանգամանքը (նիստի ընթացքում քննվել է դատապարտյալի՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չներկայացնելու մասին ՔԿՀ պետի որոշումը):

Բացի սպորտային հագուստով դատական նիստին ներկայանալուց, դատապարտյալը հայտարարել է, որ ինքն ընդունում է քրեական ենթամշակույթը եւ շարունակելու է ընդունել:

Նշենք, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի 111-րդ կետի համաձայն՝ դատապարտյալներն ապահովվում են միասնական նմուշի հագուստով, որը կրում են պատժի ողջ ընթացքում՝ որոշակի բացառություններով: Գլխավոր դատախազության համապատասխան վարչությունը իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ի թիվս այլնի, ապահովում է պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման վայրերում իրավական ակտերի պահանջների միատեսակ կիրառությունը:

Դատապարտյալի կողմից դատարան սպորտային հագուստով ներկայանալու հանգամանքը հիմք ընդունելով՝ վարչության պետը ՔԿԾ պետի պաշտոնակատարին ուղղված գրությամբ առաջարկել է պարզել դատապարտյալին միասնական նմուշի համազգեստ հատկացված լինելու եւ քրեական ենթամշակույթն ընդունելու հանգամանքները»:

Այսինքն՝ կոնկրետ քրեական ենթամշակույթ կրող անձն իր վարմունքով ստիպել է ողջ համակարգի համար խաղի նոր կանոն սահմանել: Տեսնենք՝ արդյոք քաղաքական բանտարկյալներին եւս դա կվերաբերի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը