Մամուլ 2 տարի առաջ - 07:48 12-01-2024

Շուշիի բանտից ՀՀ տեղափոխված կալանավորները դժգոհություններ ունեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի բանտից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխված կալանավորներն ու դատապարտյալները դժգոհություններ են բարձրացնելու։

Մեզ ահազանգած կալանավորները նշում են, որ պատերազմից հետո Արցախում գտնվող կալանավորվածների ու դատապարտյալների նկատմամբ համաներում եղավ, ու բոլորը ազատ են արձակվել, եւ ինչու այդ համաներումը չի կիրառվում Արցախից տեղափոխված եւ այժմ ՀՀ-ում գտնվող դատապարտյալների կամ կալանավորների նկատմամբ, որոնք անազատության մեջ են:

Ավելին՝ վերջին օրերին հարցեր ենք ստանում, թե, առհասարակ, համաներում ՀՀ-ում 2024 թվականին լինելու է, թե ոչ։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հորդորեցին դիմել գրավոր։ Կսպասենք նախարարության պաշտոնական պատասխանին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը