Ներքին 3 տարի առաջ - 12:20 05-09-2023

Արցախցի աղջկա մարմինը 22 օր է՝ Գորիսում է․ հարազատները կդիմեն ՄԻԵԴ

Արդեն 22 օր է, ինչ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունը Գորիսում է։

Հելենի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այսօր մտադիր են դիմել ՄԻԵԴ։ «Մենք ակնկալում ենք, որ դատարանը անհապաղ միջոց կկիրառի և հնարավոր կլինի Հելենի մարմինը տեղափոխել Արցախ»։

Դիտարկիմանը, թե Եվրադատարանում գործընթացները դանդաղ են ընթանում, ի՞նչ են ասում բժշիկները՝ դեռ որքան ժամանակ է հնարավոր աղջկա մարմինը պահել սառնարանում՝ նա պատասխանեց, որ հույս ունեն, որ այս դեպքում գործընթացն արագ տեղի ունենա և մի քանի օրվա ընթացքում հնարավոր կլինի անհապաղ միջոց կիրառել։

«Մենք արդեն էլ ժամանակ չունենք , այլևս չենք էլ կարողանա մարմինը պահել։ Սպասելու ենք դատարանի պատասխանին։ Այս դեպքում խոսքը լայն մասսաներին չի վերաբերվում, ուստի մենք ակնկալում ենք, որ այս դեպքում գործն արագ կքննվի ու որոշում կլինի»։

Դիտարկմանը, թե կան բազմաթիվ դեպքեր, երբ միջազգային դատարանների որոշումները Ադրբեջանը չի անում, եթե այս դեպքում էլ հրաժարվի կատարել դատարանի որոշումը, ինչ են անելու՝ նա նշեց, որ այդ դեպքում արդեն Հելենի ծնողները պետք է որոշում կայացնեն։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան