Ներքին 3 տարի առաջ - 10:30 05-09-2023

Կիպրոսի հյուպատոսությունում փոփոխություններ կան, բայց «լևի» գործերը շարունակվում են

Կիպրոս այցելելու համար մուտքի արտոնագիր ստանալը ՀՀ քաղաքացիների համար շարունակում է մնալ շատ բարդ, երբեմն նույնիսկ անհնարին թվացող գործընթաց։ Oragir.News-ը դեռ ամիսներ առաջ էր բարձրաձյանել խնդրի մասին, պարզվում է՝ խնդիրը ամիսներ անց էլ ակտուալ է և չլուծված։

Հարցի լուծման համար Կիպրոսի պատվավոր Հյուպատոսի գրասենյակը տեղեկություն էր տարածել, որ վիզայի դիմորդների հերթագրումը ժամանակավորապես դադարեցրել են։ Խնդրի կարգավորման համար նաև մամուլի պատասխանատու էին նշանակել, սակայն սայլը տեղից այդպես էլ չի շարժվել։ Ու չնայած վիզայի համար ահռելի հերթերը չեն դադարում, բայց զարմանալիորեն կրկին հնարավոր է տուրիստականների միջոցով հերթերում ազատ տեղեր գտնել։

Oragir.News-ի տեղեկութուններով հյուպատոսարանաը շարունակում է «համագործակցությունը» հայկական տուրիստական ընկերությունների հետ։ Մասնավորապես, ամեն ամիս այդ ըներություններին տրամադրում են 100-200 տեղ, և քաղաքացիները այդ տուրիստականների միջոցով հնարավորություն են ստանում առանց հերթի ստանալ վիզա։ Պարզ է, որ այս ամենն արվում է հավելյալ գումարներ վճարելով և կասկածելի էլ չէ, որ այդ հավելյալ գումարներից իր մասնաբաժինը կարող է ունենալ նաև հյուպատոսարանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Oragir.News-ին ահազանգած քաղաքացիները նշում էին, որ վիզայի համար ազատ օր չլինելու պատճառով ստիպված են տուրիստականների դիմել և հանգստի համար վճարել 4 անգամ թանկ։ Իսկ Կիպրոսի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ հերթերի պատճառը դեսպանատան բացակայութունն է, հյուպատոսությունն էլ չի կարողանում հասցնել պատասխանել նման քանակի հայտերին։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա