Ներքին 3 տարի առաջ - 12:08 03-09-2023

Այսօր արցախցի Հելեն Դադայանը կդառնար 21 տարեկան․ նրա աճյունը դեռ չի հասցվել Արցախ

Ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը գրել է․ «Երևան-Գյումրի ճանապարհին ողբերգական ավտովթարից մահացած արցախցի Հելեն Դադայանի աճյունը դժբախտ պատահարից 20 օր անց էլ դեռ չի հասցվել Արցախ։ Այսօր Հելենի ծննդյան օրն է, նա կդառնար 21 տարեկան․․․

«20 օր առաջ օգոստոսի 14-ին Գյումրի-Երևան ճանապարհին ողբերգական պատահարը խլեց 12 մարդու կյանք։ Զոհերի թվում էր արցախցի` ճարտարցի Հելեն Դադայանը։

Դժբախտ պատահարից 20 օր անց դեռ հնարավորություն չի ստեղծվել նրան հուղարկավորելու։ Բնականաբար, առաջին խոչնդոտը Ադրբեջանն է, որը թույլ չի տալիս նրան Արցախ տեղափոխել։ ԿԽՄԿ-ն (Կարմիր խաչի միջազգային կոմիտե) և ՌԴ խաղաղապահները անզորություն են ցուցաբերում այս հարցում, ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են, Արցախի իշխանությունը անզոր է, իսկ աշխարհն էլ լռում է։

Այսօր Հելենի ծննդյան օրն է, նա կդառնար 21 տարեկան։

Հելեն, հուսով եմ՝ հոգիդ կհանդարտվի և կներես մարդկությանը և մեզ բոլորիս՝ այս անզորության համար ,որ մինչև հիմա, 20 օր անց, դու դեռ պառկած ես դիահերձարանի սառնարանում...

Հիշեցնեմ ՝ Հելենի ընտանիքը Արցախում է, Հելենի մարմինը՝ Հայաստանում»,- գրել է Վարդան Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ