Ֆեյսբուքյան օգտատեր Արփինե Պետրոսյանն իր
էջում Արցախում բնակվող Լուիզա Առուստամյանի հետ նամակագրությունից հատված է հրապարակել, որտեղ վերջինս ներկայացնում է Արցախում տիրող իրավիճակը։ Նրա խոսքով՝ երեխաներն արդեն սովից ուշագնաց են լինում, հիվանդության համար դեղ են խմում, իսկ դեղից հետո նրանց սնունդ է անհրաժեշտ, ինչի բացակայութան պատճառով էլ երեխաների ինքնազգացողությունը վատանում է։
Լուիզան նաև նշել է, որ երեկ՝ սեպտեմբերի 1-ին, դպրոցում տոնաան միջոցառման ժամանակ ուշագնաց է եղել իր աղջիկը։