Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:19 02-09-2023

Հայոց եկեղեցին հաստատում է՝ Արցախի ինքնորոշման իրավունքը, դրա իրացումը անսակարկելի է․ Բագրատ Սրբազան

Հայոց եկեղեցին հաստատում է, որ Արցախի ինքորոշման իրավունքը, դրա իրացումը անվիճարկելի և անսակարկելի է։

Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ շեշտելով, որ այդ արյունը չի չորացել․

«Մեր բազմաթիվ եղբայրների, քույրերի, զավակների, ընկերների, հայրերի արյան գնով Արցախը հռչակեց իր անկախությունը: Այսօր արդեն 10-րդ ամիսն է, ինչ Արցախ աշխարհը գտնվում է կալանքի և պաշարման մեջ՝ անմարդկային պայմաններում, սակայն մերժելով հրաժարվել իր անունի, պատվի և արժանապատվության պայքարից, վերստին վկայելով, որ մենք կոչված ենք անմահության և հաղթանակի, և ոչ մեռելության և պարտության։

Այսօր Արցախ աշխարհը՝ իր փոքրով ու մեծով, իր չծնված երեխայով փրկում է հայ ժողովրդի պատիվը և անունը՝ երբեք չփնտրելով խաչի թեթևությունը, այլ բոլորիս փոխարեն, մեր փոխարեն կրում է այդ ամբողջ խաչի ծանրություն ու պատասխանատվությունը»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը։

Նա նշեց նաև՝ աշխարհը փորձում է մեզ պարտադրել ստորացուցիչ ու նվաստացնող, մուրացիկ խաղաղություն՝ փորձելով գողանալ մեզանից մեր կենսագրությունը, հիշողոթյունը, մեր արյունը, մեր ժառանգությունը, արդարության ու ճշմարտության ձգտումը, ինչն անթույլատրելի է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ