Ներքին 3 տարի առաջ - 16:42 02-09-2023

32 տարի անց արցախահայությունը կրկին կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂ անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը։

Այս որոշումը միտված էր Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի կյանքի կոչմանը ու նաև պարտադրված էր ադրբեջանական իշխանությունների վարած ագրեսիվ ու հակահայկական քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության առջև ծառացած գոյաբանական սպառնալիքով։

Այս իրադարձություններից 32 տարի անց արցախահայությունը կրկին կանգնած է ապրելու և անվտանգության լրջագույն մարտահրավերների առաջ։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի հայության ապրելու և անվտանգության իրավունքների հասցեագրման և երաշխավորման մեխանիզմների ներդրմամբ։

Սիրելի ժողովուրդ,

Այսօր առավել քան երբևէ, Արցախի մեր հայրենակիցները կարիք ունեն մեր ժողովրդի հավաքական ջանքերի միավորմանը հանուն խաղաղ ու անվտանգ Լեռնային Ղարաբաղի, հանուն Ղարաբաղի հայության իր սեփական տանն ապրելու և արարելու անքակտելի իրավունքների պաշտպանության։

Այս նպատակների իրականացման համար մենք նաև հարկ է հաստատակամորեն արձանագրենք, որ հակամարտության համապարփակ ու երկարատև կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացով, միջազգային մեխանիզմի կիրառմամբ և Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան