Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:40 31-08-2023

275 մլն դրամ՝ փոստային ծառայության համար.հիմա էլ Երևանն են «թվայնացնելու» ու «փոխակերպելու»

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կառավարությունն այսօր 275 մլն դրամ հատկացրել է Երևանի ընտրությունների ծանուցման համար։

Այս գումարի մեծ մասը գնում է (բռնվեք!!!) փոստային ծառայության համար։ 21-րդ դարում մոտ 700 հազար դոլար անիմաստ ծախս։ Սա վաղուց պետք է լիներ էլեկտրոնային միջոցներով, որը չկա։

Ո՞վ էր որպես փոխվարչապետ հանրային կառավարումը բարեփոխում, ո՞վ էր թվային փոխակերպում ու փոխգործակցություն համակարգում։ Լուրջ դեմքով նման բարդ բառեր ասելով սեփական կրիպտոարժույթները միգուցե նկատի ունեին։

Հիմա էլ Երևանն են «թվայնացնելու» ու «փոխակերպելու», չնայած էն ա ասել են ու անում են արագի մեջ համ փողի մասով, համ փոխակերպման»։

Ամենից շատ դիտված