Ներքին 3 տարի առաջ - 13:45 31-08-2023

Արցախի նախագահն իր հրաժարականի մասին հայտնեց ՖԲ «ջնջնված» էջով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով իր հրաժարականի մասին։

Ուշագրավ է, որ ԱՀ նախագահի աշխատակազմն ընդամենը 4 օր առաջ՝ օգոստոսի 27-ին հայտարարություն էր տարածել, թե ադրբեջանական կողմի տևական բողոքների հետևանքով նախագահի ֆեյսբուքյան էջը ջնջվել է։

«Ամիսներ շարունակ ակտիվ բողոքներ էին ներկայացվում էջի դեմ, ինչի հետևանքով աստիճանաբար մեծ սահմանափակումներ էին դրվել էջի վրա՝ գրառումների դիտելիության արհեստական նվազման, տարբեր գործառույթների անհասանելիության տեսքով: Իսկ վերջին շրջանի բողոքների հետևանքով օգոստոսի 26-ին էջն ամբողջապես անհասանելի է դարձել»,- նշված էր հայտարարության մեջ:

Թե ինչպես է ստացվել, որ ընդամենը 4 օր անց նախագահի ջնջված էջը վերականգնվել է, պարզ չէ։ Համենայն դեպս էջի վերականգնման մասին աշխատակազմը որևէ տեղեկություն չէր տարածել։

Ի դեպ՝ Արայիկ Հարությունյանի կողմնակիցները ևս ասում էին, թե իբր ադրբեջանցիներն են ջնջել տվել ՖԲ էջը։ Ստացվում է՝ կողմնակիցները գիտեն, որ նա ադրբեջանցի է։ Շատ անհարմար բան ստացվեց։

Ավելի վաղ Oragir.News-ը, հղում անելով արցախցի իր աղբյուրներին գրել էր, որ ԱՀ նախագահի ֆեյսբուքյան էջն ամենևին էլ ադրբեջանցիների բողոքների հետևանքով չի ջնջվել, այլ՝ իր ձեռքով։

«Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հեռանալ և հիմա կամաց-կամաց այդ ուղղությամբ է աշխատում։ Չեմ ուզում այս պահին չակերտներ բացել, բայց դա թշնամու ձեռքի գործը չէ։ Բացի այդ Արայիկը մշտական կապի մեջ է Փաշինյան Նիկոլի հետ, և նրա քայլերի հաջորդականությունը որոշվում է Երևանից։ Այնպես որ սա Արայիկի փախուստի սկիզբն է»,- ասել էր Արցախի մեր աղբյուրը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի