Ներքին 2 տարի առաջ - 17:30 29-08-2023

Փրկեք ամուսնուս․ 44-օրյայի մասնակիցը սրտի փոխպատվաստման կարիք ունի

«Տիգրանը 20 օր է գտնվում է Աստղիկ բժշկական կենտրոնում, ունի լուրջ սրտի խնդիրներ։ Հիմա Տիգրանին ոչ մի կերպ Հայաստանում չեն կարողանում բուժել։ Նրան կփրկի միայն սրտի փոխպատվասումը։ Կարելի է ասել, որ սիրտը աշխատում է 10 տոկոսով»,- այսօր Oragir.news-ի հետ զրույցում ասաց Տիգրան Հարությունյանի կինը՝ Սվետլանա Հակոբյանը։

Տիգրան Հարությունյանը 44 օրյա պատերազմի մասնակից է, ունի 2 անչափահաս երեխա։ Ապրում է սոցիալապես անապահով պայմաններում։

Տիգրանի կնոջ՝ Սվետլանայի խոսքով՝ Տիգրանի վիճակն այս պահին ծայրահեղ ծանր վիճակում է, ոտքերն ու ձեռքերը այտուցված են։

«Տիգրանի վիճակն այս պահին ծայրահեղ ծանր է, ճնշումը ապարատուրաներով են պահում։ Ոտքերն այտուցվել են, ձեռքերն այտուցվել են, այտուցներից հետո հիմա վերքեր է գոյացել, վերքերը ծակվել են ու ջուր է գնում»,- մեզ հետ զրույցում ասաց Սվետլանան։

Վերջինիս խոսքով՝ օգնություն ստանալու համար նրան ուղղորդել են պաշտպանության նախարարություն։

«Երեկ զանգահարեցի պաշտպանության նախարարության ներքին հեռախոսահամարին, խոսեցի, պատմեցի, ասեցին վաղը կպատասխանենք, բայց մինչև հիմա ոչ մի պատասխան չի եկել։ Չգիտենք ում դիմենք, որտեղ դիմենք, ով կարող է օգնել։ Խնդրում եմ, փրկեք ամուսնուս»,- ասաց Սվետլանան։

Նշենք, որ 44 օրյա պատերազմի մասնակից Տիգրան Հարությունյանը տառապում է քրոնիկ սրտային սուր անբավարարությամբ, ունի արյան շրջանառության սուր խանգարում, զարկերակային հիպերտենզիա։

Տիգրանին օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել այս հաշվեհամարին. 2202201105089615 СБЕР БАНК. АРУТЮНЯН ТИГРАН РОСИИЯ) (4722143000944873 АВВ БАНК RAZMIK BOYAXCHYAN)

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից