Ներքին 2 տարի առաջ - 18:00 26-08-2023

Ադրբեջանի հետ հանդիպման առաջարկն Արցախի կապիտուլյացիա չէ․ Դավիթ Բաբայան

Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից Արցախի պետնախարարի առաջարկին մենք դեռ պատասխան չունենք։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով նախօրեին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի կողմից հնչեցված առաջարկին, թե պատրաստ ենք Ադրբեջանի հետ հանդիպել ռուս խաղաղապահների տեղակայման վայրում, կամ այլ անվտանգ տեղում։

Հարցին, թե հավանական համարո՞ւմ է, որ եթե այդ հանդիպումը կայանա՝ արցախյան կողմը համաձայնելու է Աղդամի ճանապարհի բացմանը՝ Բաբայանն ասաց, որ խնդիրը Աղդամի ճանապարը չէ։ «Խնդիրն այն է, որ պետք է փորձել բանակցային սեղանի շուրջ ինչ-որ հարցեր կարգավորել։ Ներսիսյանն իր խոսում նշել է, որ զրույցը լինելու է ողջամտության սահմաններում, այսինքն, դա ամենևին էլ Արցախի կապիտուլյացիան չէ, այն չէ, թե մենք համաձայն ենք որպես Ադրբեջանի քաղաքացիներ ապրել, այլ հաշվի առնելով իրավիճակը՝ նման առաջարկ է հնչեցվել։

ՌԴ-ին իհարկե կրում է հատուկ պատասխանատվություն մեր տարածաշրջանում՝ խաղաղության և կայունության պահպանման, այդ թվում՝ Բերձորի միջանցքի անխափան աշխատանքի համար՝ մինչև 2025 թվականը։ Հետևաբար, պետք է այս ամենն օգտագործել, որպեսզի կարողանանք ժողովրդին այս վիճակից դուրս բերել։

Ամեն դեպքում՝ դեռ պատասխան չկա, իսկ հավանականությունը շատ մեծ է, որ չի էլ լինի։ Եթե անգամ հանդիպումն էլ լինի՝ մեծ է հավանականությունը, որ որևէ բան չի փոխվի, քանի որ Ադրբեջանը մաքսիմալիստական դիրքերից է հանդես գալիս, մինչդեռ, իրավիճակը կրիտիկական է ու ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկել։ Այս ամենը մեզ համար նաև կարևոր է, որպեսզի մենք տեսնենք, թե կյանքը ինչ է ու կտրված չլինենք իրականությունից»,- նշեց նա։

Նա նաև ընդգծեց, որ իրականում Ադրբեջանից շատ բան ունենք սովորելու։ «Իրենք բնական է՝ չեն ընդունելու մեր սուբյեկտայնությունը, տեսնո՞ւմ եք, ինչ սկզբունքայնություն են դրսևորում։ Հիմա սա պետք չէ քաղաքականացնել, սա մարդասիրական հարցերի կագավորման մասին հանդիպում պետք է դիտարկել, եթե քաղաքականացնենք՝ ոչինչ չի ստացվի։ Որովհետև իրենք սկզբունքային են այդ հարցում, իսկ մենք զիջելու տեղ այլևս չունենք։ Մնացել է մեկ սկզբունք, այն որ մենք չենք լինելու իրենց կազմում։ Հիմա պետք է հումարիտար հարցեր կարգավորել, մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում։ Եթե չփորձենք կարգավորել՝ ունենք 2 տարբերակ, կա՛մ զինված պայքար, որը չգիտեմ ինչով կավարտվի, կամ բիբլիական ձևով պետք է դուրս գանք Արցախից, իսկ դրանից բոլորն են տուժելու»,- եզրափակեց Բաբայանը։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան