Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:38 10-08-2023

Առանց միջազգային ֆորմատի Արցախ-Ադրբեջան բանակցությունները նշանակելու են Արցախի շուտափույթ կապիտուլյացիա

Առանց միջազգային ընկալելի ֆորմատի առկայության Արցախ-Ադրբեջան բանակցությունները նշանակելու են Արցախի ամբողջական կլանում, անկախ նրանից թե ով է հայտ ներկայացնում բանակցելու, ինչ տաղանդի է տիրապետում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրուցում ասաց պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի առաջարկին՝ անձամբ բանակցել Ադրբեջանական կողմի հետ։

«Առանց միջազգային ֆորմատի բանակցությունները նշանակելու են շուտափույթ կապիտուլյացիա և ադրբեջանական ամբողջական վերահսկողություն։ Այս մասով ես որևէ լավատեսական բան չունեմ, կարծում եմ՝ Արցախն ամեն ինչ պետք է անի՝ խուսափելու այդ ճանապարհով գնալու մոտեցումներից»։

Անդրադառնալով միջանցքը ուժային ճանապարհով բացելու կոչերին, Աբրահամյանն ասաց․ «Ես ինքս չեմ ճանաչում այն մարդկանց, ովքեր հանդես են գալիս այդ նախաձեռնությամբ։ Իրավիճակը, ցավալիորեն, հասել է մի այնպիսի կետի, երբ ստանդարտ, դասական քաղաքական մոտեցումները շատ հարցերում չեն աշխատում և զարմանք չի առաջացնում, երբ մարդիկ փորձում են դիմել ծայրահեղ, այս դեպքում ուժային միջոցի։ Իհարկե, նորմալ պետությունների դեպքում հարցը ուժային ճանապարհով լուծելու որոշում կայացնում է պետութույունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում