Մամուլ 3 տարի առաջ - 09:50 26-08-2023

Ինչի՞ց է Աշոտյանին կալանավորած դատավորն այդպես «ոգևորված». Փաստ

Փաստ օրաթերթը գրում է.

«Ինչպես երևում է, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի` կալանքի երկարաձգմամբ սկանդալային հայտնիություն ձեռք բերած Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանը բավական «ոգևորված» է իր ընդունած քաղաքական որոշմամբ:

Ինչպես հայտնի է, 2022 թվականից դատավոր դարձած նախկին փաստաբան Գիվի Հովհաննիսյանի հայրը և եղբայրը անցնում էին 2008 թ. մարտի 1-ի գործով, և ժամանակին Հովհաննիսյանն իր ազգականների դեմ հարուցված քրեական գործը համարում էր քաղաքական, իսկ նրանց ազատազրկումը՝ քաղբանտարկյալություն: Այս հանգամանքը, սակայն, այս դատավորին ոչ միայն չխանգարեց, որ ակնհայտ քաղաքական գործով օրվա իշխանություններին ձեռնտու որոշում կայացնի, այլև փաստացի անձնական վրեժխնդրության դրսևորում ստացավ:

Թերթի ունեցած տեղեկություններով, Գիվի Հովհաննիսյանը Արմեն Աշոտյանին կալանավորելուց հետո իր մերձավոր շրջապատում գլուխ է գովացել, թե մի գործով միանգամից «երկու նապաստակ է խփել». հա՛մ ապացուցել է իր հավատարմությունը անձամբ Նիկոլ Փաշինյանին, հա՛մ «մուռ հանել» ու սիրտը հովացրել՝ «Սերժի տեղակալին» նստեցնելով»:

Մանրամասները՝ Փաստ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ