Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:43 23-08-2023

Ղալլաթ ես անում, 5 բան էլ ավել. Զանգակատան բնակիչը՝ Արարատի մարզպետին

Արարատի մարզի Զանգակատուն գյուղում լարված իրավիճակ է։ Բնակիչները հավաքվել են և Արարատի մարզպետից պատասխան են պահանջում, քանի որ լրատվականներից մեկի հետ զրույցում մարզպետը վիրավորել է գյուղի բնակիչներին։

Այգիները ջրելու համար ոռոգման ջուր չկա, և գյուղացիները պնդում են, որ իրենց բերքը չորանում է՝ մարզպետի բիզնեսի պատճառով։

«Սա մարզպետին վայել, հարիր պահվածք չէ, ու ես ասում եմ՝ հիմարը դու ես։ Մի ամբողջ գյուղի ուզում ես վիրավորել, «ղալլաթ» ես անում, 5 բան էլ ավել ես անում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ լրատվականներից մեկի հետ զրույցում Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ասաց, որ իր անունից Զանգակատան գյուղացիներին փոխանցեն՝ «ղալլաթ» են անում և հիմարություններ են խոսում, իսկ խնդիրը անվանեց «մանր ու ճղճիմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից