Ներքին 2 տարի առաջ - 11:40 23-08-2023

Տպավորություն ունեմ, որ Փաշինյանի «անկախության հռչակագրի» ուղերձը գրվել է Անկարայում. Շարմազանով

Տպավորությում ունեմ, որ Փաշինյանի «անկախության հռչակագրի» ուղերձը գրվել է Անկարայում։ Այս մասին գրառմամբ հայտնել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Սա լրիվ փորձանք է…

Կարդացի Փաշինյանի ուղերձը՝ Անկախության հռչակագրի առթիվ։

Ի՞նչ է պարզվում։ Փաստորեն Նիկոլը անկախություն ասելով հասկանում է Հայաստանի գոյությունը Թուրքիայի գերիշխանության տակ։

Ասում է ,որ «Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ եւ բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միություն մաս դարձրած բանաձեւը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարեւանների հետ»։
Փաստորեն Նիկոլը ,Էրդողանի ու Ալիեւի նմանությամբ ,հայ ժողովրդին է մեղադրում «կոնֆրոնտացիայ» ու «հարեւանների հետ կոնֆլիկտներ ունենալու» մեջ: Ըստ էության ,նա կոչ է անում հնազանդ ու «խաղաղ» ապրել «թուրքի տակ»՝ խելոք իրականացնելով Բոլթոնի «պատմական կաղապարներից հրաժարվելու» թեզը։

Ասում է՝ «կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետեւ եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թեւածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում»։

Ի՞նչ է սա…

Փաստորեն Նիկոլը «ԽՍՀՄ ուրվականից» հեռանալուն զուգահեռ Հայաստանի գլխին բերում է «Թուրքիայի ուրվականը»։ Ամոթ էլ չունի,որ ասեմ՝ չե՞ս ամաչում,Նիկոլ։ Եռաբլուրի հերոսներին ովքե՞ր են սպանել։

Ամերիկացի՞ն,ֆրանսիացի՞ն,ռուսը՞… Ոչ, թուրքը։

Ցեղասպանությունը մեր ազգի գլխին ո՞վ է բերել։ Օսմանյան ու քեմալակական Թուրքիան։ 44-oրյա պատերազմը ովքե՞ր սանձազերծեցին։

Թուրքիան ու Ադրբեջանը։ Բա այ թուրքի կամակատար,ի՞նչ ես հակապետական ու հակահայկական «ուղերձներ» հղում։

Բա որ ասում եմ Փաշինյանի միակ աշխարհաքաղաքական հենարանը Էրդողանի ու Ալիեւի ռեժիմներն են,ոմանք զարմանում են։

Այսօրվա կապիտուլյանտի «ուղերձն» էլ ձեզ ապացույց։

Հ.Գ. Կապիտուլյանտ ,դու էիր 2020-ի աշնանն ասում,որ Թուրքիան եկել է ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանությունը։

5.000-ին ցեղասպանեց։

Մի մեծ մասին «կերավ»,իսկ քեզ էլ Նիկոլ…… հնազանդեցրեց՝դարձնելով իր սեփական «մարիոնետկան»։

Մեր անկախությունը կորսված է ,քանի դեռ կա նիկոլիզմը։
Անկախությունը վերանվաճելու առաջին պայմանը նիկոլիզմի հեռացումն է։
Կեցցցե այն Հայաստանը, որտեղ
նիկոլիզմ չի լինի»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան