Փաշինյանը խախտել է Հռչակագրի բոլոր կետերը․ հիմա սպանում է անկախության գաղափարը
copy image url

Փաշինյանը խախտել է Հռչակագրի բոլոր կետերը․ հիմա սպանում է անկախության գաղափարը

Ներքին 1 տարի առաջ - 19:03 23-08-2023
Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է․ «20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձեւ, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի»:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մեխակ Մխթարյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ վստահ է, որ այդ անձի «խելքը չի հասնում» ո՛չ անկախությունից, ո՛չ Անկախության հռչակագրից, ոչ էլ մեր պետության զարթոնքից, որ ունեցել ենք 1990-ի սկզբին։

«Ես նրան համարում է մեր ազգի թշմանի, մեր պետության գաղափարը սասանող, կործանող մի անհատ, ով շարունակում է իր սև գործը։ Նա մեր ազգի մեծագույն թշնամին ու դավաճանն է, նա ո՛չ պետականությունից, ո՛չ ազգասիրությունից, ո՛չ պետականաշինությունից ոչինչ չի հասկանում։ Այդ մարդը ներդրվել է՝ նպատակ ունենալով կործանելու մեր երկիրը, մեր պետականությունը, մեր խորհրդանիշները, այդ արտահայտությունները դրա առհավատչյան են։ Դրանք արգասիքն են այն բանի, որ նա մտածում է՝ անել ամեն ինչ մեր երկրի պատմությունը, պետականության գաղափարը մեռցնելու ուղղությամբ։ Նա Արցախի հարցը թաղել է, հիմա անցել է Հայաստանի հարցին։ Հայաստանն էլ պետք է կործանի, եթե մենք հանդուրժենք սա, նա դա անելու է մինչև վերջ։ Ես իրեն համարում եմ դավաճան հանցագործ, նա մեր ազգի պետականության, հայրենիքի, ժողովրդի պատմության մեջ եղած ամենամեծ թշնամին է»։

Նա ընդգծեց, որ բոլորովին էլ պատահական չէ, որ Անկախության հռչակագրի ընդունման օրը նա նման հայտարարություն է անում։

«Նա խոսում է մեր խորհրդանիշները, մեր պետականությունը, մեր գերբը, դրոշը փոխելու մասին, նա սահմանադրական կարգը խախտած, բոլոր տեսակի փոխհարաբերությունները կործանած մեր երկրի իմիջը, հայ ժողովրդի բոլոր ձեռքբերումները հողին հավասարեցնող մարդ է»։

Մխիթարյանի դիտարկմամբ՝ Փաշինյանը փորձում է կպչել Հռչակագրին, քանի որ հենց Հռչակագրի դրույթներն են հիմք հանդիսացել մեր Սահմանադրության, այսինքն՝ մեր պետականության համար, իսկ հիմա նա փորձում է Հռչակագիրը նսեմացնելով, Հռչակագրի էությունը, բովանդակությունը նսեմացնելով՝ մեր պատականության մասին մեր պատկերացումները զրոյացնել։ Արցախը հանձնելուց հետո, փաստորեն, նա անցնում է հայկական պետականության խեղաթյուրմանը, վերացմանը։ Նա արդեն խախտել է մեր պետական սահմանները, հիմա էլ հավանաբար պատրաստվում է Սյունիքը հանձնել, Գեղարքունիքը հանձնել, Տավուշի մարզի անկալվների անվան տակ Տավուշը հանձնել։ Այս բոլորն անում է, որ պետականության, անկախության գաղափարը սպանի մեր ժողովրդի մեջ, մեռցնի։ Մինչդեռ Հռչակագրում այդ դրույթները հիմնավորված են։ Հռչակագրում նշված է, թե մեր պետականությունը ինչ արժեք է, մենք իրավունք չունենք այդ հռչակագրից մազ անգամ շեղվելու, իսկ նա արդեն Հռչակագրի բոլոր կետերը խախտել է։ Ենթադրում եմ, որ նա արդեն ինչ-որ զիջումների է պատրատվում, դրա համար էլ փորձում է ժողովրդի մտածելակերպը փոխել։ Նա փորձում է ներարկել ժողովրդի մեջ արևմտյան կեղծ արժեքները։ Հիշում եք՝ Բոլթոնը եկել էր այստեղ ու ասում էր, թե մենք պետք է մեր ստեիոտիպային մտածելակերպից զերծ մնաք, որ կարողանանք Ղարաբաղի խնդիրները լուծել, հիմա նա այդ Բոլթոնի առաջարկած գիծն առաջ է տանում»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի