Փաշինյանը թույլ չի տալիս, որ Արայիկ Հարությունյանը հեռանա․ վերջինս կատարում է Ադրբեջանի նախապայմանները 
copy image url

Փաշինյանը թույլ չի տալիս, որ Արայիկ Հարությունյանը հեռանա․ վերջինս կատարում է Ադրբեջանի նախապայմանները 

Ներքին 1 տարի առաջ - 14:30 22-08-2023
Բոլոր այն զարգացումները, որոնք տեղի են ունենում Արցախում՝ շոու են։ Իրականում, Արցախում միայն մի զարգացում կա, որը կարող է բեկում մտցնել ու խառնել թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Ադրբեջանի խաղաքարտերը՝ դա Արայիկ Հարությունյանի հրաժարականն է, որն այդպես էլ մնաց շոուի մակարդակով ու իրականություն չդարձավ։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

«Իմ ունեցած տեղեկություններով՝ նա տարբեր հարթակներում հայտարարել էր իր որոշման մասին, այն է՝ հեռանալ Արցախի նախագահի պաշտոնից։ Դա ոչ թե քննարկում է եղել, այլ որոշում, իսկ որոշումը փոխելու որևէ բացատրություն մենք չենք լսել։

Իմ խորին համոզմամբ Նիկոլ Փաշինյանի կողմից ճնշում է եղել, որ նա հանկարծ չհեռանա, որովհետև դա կարող է խառնել Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերը։ Փաշինյանը վստահ չէ, որ եթե Արայիկ Հարությունյանի հեռանա՝ ինքը կարող է նախագահ կարգել իր մեկ այլ սրտի թեկնածուի»,- կարծում է նա։

Դիտարումներին, թե Արայիկ Հարությունյանի հրաժարականով Արցախում բոլոր պետական ինստիուտները կքայքայվեն՝ նա պատասխանեց, որ Արցախի Ազգային ժողովը վերջերս կատարել է Սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքում կարելի է հստակ ասել, որ նախագահի հրաժարականի դեպքում ոչ մի սահմանադրական, կամ քաղաքական ճգնաժամ չի առաջանում։ «Այսօր Արայիկ Հարությունյանը և իր արբանյակները փորձում են տպավորություն առաջացնել, թե Հարությունյւանի հրաժարականով կարող ենք անիշխանություն ունենալ, բայց դա իրականության հետ որևէ առնչություն չունի»,- նշեց նա։

Անդրադառնալով Ակնայի ճանապարհը բացելու հարցում Արայիկ Հարությունյանի պատրաստակամությանը՝ Գալստյանն ասաց, որ այդ մասով որևէ հստակ տեղեկատվություն չունի։

«Բայց եթե փորձենք կանխատեսել, կամ հետադարձ հայացք նետել, թե ինչպիսի նախապայմաններ էր Ադրբեջանը դրել հենց դեկտեմբերի 12-ից, իսկ Արայիկ Հարսությունյանն այդ նախապայմանները անընդունելի ու կարմիր գծեր որակելով՝ այնուամենայնիվ գնաց բոլոր նախապայմանաների կատարմանը, ապա չեմ բացառում, որ նա կընդունի նաև Աղդամի ճանապարհը։ Մարդկանց այսքան զրկանքների միջով անցկացնելով՝ նա դա ներկայացնելու է հանուն ժողովրդի կայացրած որոշում, թե իբրև ժողովորդը հյուծվել է ու սովամահ է լինում, բայց կան շատ տարբերակներ, որոնցից լավագույնն իր հրաժարականն է, որը նա չկատարեց»։