Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 20:48 21-08-2023

Քաղաքը աչքաչափով չեն կառավարում․ Դավիթ Մարգարյան

«Ապրելու երկր» կուսակցությունն այսօր ներկայացնում է իր նախընտրական ծրագիրը։

«Երբ մենք խոսում ենք քաղաքական ծրագրի մասին, դա ուղղակի ասոցացվում է նախընտրական խոստումների հետ։ Ցավոք սրտի, նախորդող բավականին երկար ժամանակահատվածում ծանր ու հետևողական աշխատանք է տարվել, որպեսզի փոքր-ինչ արժեզրկվի այդ խոստում ասվածը։ Մենք մեր խոսքին տալիս ենք բավականին բարձր արժեք, և վստահեցնում ենք, որ ցանկացած կետ, որ ներառում ենք մեր նախընտրական ծրագրում, մեր խոսքն է, որը հիմնված է մեր արժեքների վրա»,- այս մասին ասաց քաղաքային կառավարման մասնագետ Դավիթ Մարգարյանը։

Նա նշեց, որ կուսակցությունն ամեն ինչ անելու է, որ այն դժբախտ պատահարները, որոնք մարդածին են, հավասարացվեն 0-ի, ինչը բավականին ծանր ու պատասխանատու աշխատանք է, որը, սակայն, կապահովի ապահով Երևանի հայեցակարգը։

«Մեզ պետք են խելացի լուծումներ և խելացի կառավարման կետրոն, որպեսզի մենք իրական ժամանակում կարողանանք վերլուծել մեր քաղաքում տեղի ունեցողը և կարողանանք դրա հիման վրա որոշումներ կայացնել, այլ ոչ թե աչքաչափով, փողոցում քայլելով։ Քաղաքը աչքաչափով չեն կառավարում։ Սա ընդունելի տարբերակ չէ, սա 21-րդ դարի քաղաքային կառավարման տարբերակ չէ։ Յուրաքանչյուր որոշում պետք է հիմնաված լինի տվյալների վրա»,- ասաց Մարգարյանը։

Ներկայացնելով քաղաքի կառավարման 8 հայեցակարգերը՝ Մարգարյանը նշեց, որ քաղաքային իշխանությունը պետք է իրականացնի կրթության, մշակույթի, անվտանգության, սոցիալականացման, զվարճանքի և մարդկանց համախմբելու գործառույթ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է