Սպորտ 2 տարի առաջ - 23:30 20-08-2023

Երևանյան դերբին ընթացել է թեժ պայքարում՝ ավարտվելով ոչ-ոքի

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Ուրարտուն» հյուրընկալել է փոխչեմպիոն «Փյունիկին»։

Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ «Փյունիկից» Յուսուֆ Օտուբանձոյի գոլին պատասխանել է տանտերերի ֆուտբոլիստ Դրամանե Սալուն։ Երկու գոլերն էլ խփվել են առաջին խաղակեսում։

Հանդիպման վերջնամասն ընթացել է թեժ պայքարում։ Ավելացված ժամանակում մեծածավալ հրմշտոց է բռնկվել ֆուտբոլիստների միջև, ինչի պատճառով մրցավարը թիմերի խաղացողներին մեկական կարմիր քարտ է ցույց տվել։

Ավելի վաղ, բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» 4։1 հաշվով հաղթել է ՀՊԼ-ի նորեկ «»