Ներքին 2 տարի առաջ - 19:00 19-08-2023

Նիկոլ Փաշինյանն Առուշ Առուշանյանի հետ շրջել է Գորիսում

Նիկոլ Փաշինյանը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ շրջել է համայնքում և ծանոթացել է կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացված և ընթացքում գտնվող աշխատանքներին: Այս մասին Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ գրառմանը կից հրապարակելով տեսանյութ։

Փաշինյանը մասնավորապես նշել է․

««Ավանգարդ» 5-րդ թաղամասի ավելի քան 1 կմ ճանապարհը հիմնանորոգվել է: 2022 թ.-ին մեկնարկած սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 194 մլն դրամ է, որի 45% -ը հատկացվել է համայնքի բյուջեից, 55%-ը՝ ՀՀ պետբյուջեից:

Գալստյան փողոցի մի հատվածի, թիվ 60 բազմաբնակարան շենքի բակի, Մաշտոց փողոցի թիվ 146, 148, 150 բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Շարունակվում են նաեւ Հին Գորիսի պատմական միջավայրի վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում են Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:

Գորիսի պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը