ԿԸՀ-ն բավարարել է Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը
copy image url

ԿԸՀ-ն բավարարել է Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը

Ներքին 3 տարի առաջ - 11:55 15-07-2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները:

Այս մասին գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը. «Որոշումը կուղարկվի ՀՀ ՀՔԾ՝ դրանից ածանցվող՝ մեղադրանքի առաջադրման և այլ դատավարական գործողությունները կատարելու»: