Ներքին 2 տարի առաջ - 13:00 19-08-2023

Թումանյանի թանգարանը մոտ 3 տարի փակ կլինի․ վերանորոգում են

Հովհաննես Թումանյանի թանգարանը ժամանակավորապես դադարեցրել է այցելուների ընդունման և սպասարկման ծառայությունները, քանի որ մեկնարկել են թանգարանի հիմնանորոգման, 2-րդ մասնաշենքի վերակառուցման և հարկերի ավելացման աշխատանքները։

Oragir.news-ը կապ հաստատեց թանգարանի ներկայացուցչի հետ՝ պարզելու համար, թե երբ նորից կընդունեն այցելուներին և թանգարանը ժամանակավորապես որ հասցեում է գործելու։

Թանգարանից մեզ պատասխանեցին, որ վերանորոգման աշխատանքները դեռ չեն սկսել, առայժմ տարհանման փուլի մեջ են, և վերանորոգումը տևելու է առնվազն 3 տարի։

Թանգարանից նաև հայտնեցին, որ առայժմ չեն կարող ասել, թե որ հասցեում է ժամանակավոր գործելու թանգարանը, բայց պարզ լինելու դեպքում թանգարանի ֆեյսբուքյան էջում կտեղադրեն թանգարանի ժամանակավոր հասցեն։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
23:12 Ալիևը նամակ է գրել Թրամփին, պատմել է Հայաստանի հետ խաղաղության մասին
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները