Ներքին 3 տարի առաջ - 10:15 18-08-2023

Դաշտաքար-Ուրցաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 17-ին, ժամը 20։21-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաշտաքար-Ուրցաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դաշտաքար-Ուրցաձոր ավտոճանապարհի առաջին կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ն․, ծնված 1965 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա երկաթե արգելապատնեշին։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ՝ Հ․ Պ․-ին (ծնված 1989 թ․), Կ․ Պ-ին (ծնված 1988 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ Հ․ Պ․-ն գիտակցության չգալով մահացել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ