Սպորտ 2 տարի առաջ - 13:07 17-08-2023

«Փյունիկ» - «Բուդյո-Գլիմտ» հանդիպման մուտքն ազատ է

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալելու է նորվեգական «Բուդյո-Գլիմտին»։

Ավելի վաղ մեկնարկել էր հանդիպման տոմսերի վաճառքը, սակայն երևանյան ակումբը հայտարարություն է տարածել․

«Հաշվի առնելով «Փյունիկ»-«Բուդյո-Գլիմտ» խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև տոմսերի վաճառքի հետ առաջացած բարդությունները, մեր ակումբը առաջին տեղում դնելով երկրպագուների շահերը՝ որոշում է կայացրել Վ․ Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ մուտքը բոլոր երկրպագուների համար դարձնել ԱՆՎՃԱՐ։

Ներողություն ենք խնդրում բոլորից առաջացած անհարմարությունների համար ու հավաստիացնում, որ արդեն գնված տոմսերը կփոխհատուցվեն 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Հարցերի կամ խնդիրների դեպքում կարող եք կապվել մեզ հետ [email protected] էլեկտրոնային հասցեով»,- գրված է հայտարարությունում։

Հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 17-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում․ մեկնարկը՝ ժամը 20։00-ին է։