Ադրբեջանցի սադրիչները բռնություն են կիրառել ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակի դիմաց խաղաղ ցույց իրականացնող ԱՄՆ-ի ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ: Սադրիչները հարվածել են մարդկանց, պատառոտել պաստառները, որոնք սատարում են Արցախի հայ ժողովրդի հիմնարար իրավունքները և պահանջում հումանիտար օգնություն տրամադրել Արցախին:
Միայն ոստիկանության միջամտության արդյունքում է հաջողվել հարթել իրավիճակը։
Ադրբեջանցի ցուցարարներից մի քանիսը բերման են ենթարկվել։
Ոստիկանական բաժանմումնք է տարվել նաև հայ ցուցարարներից մեկը։