Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 13:00 16-08-2023

Հանուն Արցախի․ Լոս Անջելեսի հայերի բողոքի ակցիաները՝ ՄԱԿ ԱԽ-ի երկրների հյուպատոսությունների մոտ

Լոս Անջելեսում բնակվող հայերը շարունակում են հանուն Արցախի բողոքի և իրազեկման ակցիաներ իրականացնել։

Նրանք այսօր ակցիաներ են իրականացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների՝ Ֆրանսիայի, Չինաստանի հյուպատոսությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի Գլխավոր հյուպատոսի տան դիմաց։ Ակցիայի մասնակիցները պաստառ են փակցրել՝ «Քվեարկեք Արցախում ցեղասպանությունը կանգնեցնելու համար» գրառմամբ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության խնդրանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը քննարկելու համար այսօր տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի