Ներքին 2 տարի առաջ - 20:00 15-08-2023

Հայկական կողմի՝ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները օգոստոսի 15-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։