copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:52 04-05-2024

ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

Պաշտպանության նախարարությունը հանրությանը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին: