Ներքին 3 տարի առաջ - 22:08 14-08-2023

Կա՛մ կառավարական մասշտաբով կատարվում է փողերի լվացում, կա՛մ ինչ-որ մեկը 50 %-ով փայ-«ատկատ» է պահանջել

Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Snoop Dogg-ի համերգի տոմսերի գներն են 37400, 28600 և 17600 դրամ: Միջին գինը կազմում է մոտ 28000 դրամ (72 դոլար): Կառավարությունը համերգի կազմակերպման համար հատկացրել է 6000000 դոլար: Որպեսզի կազմակերպիչները և պետությունը գոնե դուրս գան զրոյի վրա, պետք է վաճառվի 83000 տոմս:

Հրազդան մարզադաշտի խոտածածք հատվածի և վազքուղու ընդհանուր մակերեսը մոտ 10000 քառակուսի մետր է (այդ հատվածում են լինելու հանդիսատեսները): Եթե ենթադրենք, որ մարզադաշտը լեփ-լեցուն է լինելու (ինչը պրակտիկորեն անհնար է և դրա ապացույցը անցյալ տարվա 50 Cent-ի երևանյան համերգն է, որին ներկա եղել առավելագույնը 10000 հանդիսատես), ապա մարզադաշտում կտեղավորվի առավելագույնը 40000 հանդիսատես: Հաշվի առնելով համերգի պաշտոնական կայքում ներկայացված տոմսերի գները, 40000 հանդիսատեսի պարագայում առավելագույն հասույթը կկազմի 3000000 դոլար: Այսինքն՝ կառավարության տրամադրած 6000000-ի ուղիղ կեսը: Եթե հաշվի առնենք, որ, թե երգչի հոնորարը և, թե ձայնային և լուսային սարքավորումների վարձակալության գումարները շատ հեռու են անգամ 3000000 դոլարից, կարելի է գալ ընդամենը երկու եզրակացության

1. Կամ կառավարական մասշտաաբով կատարվում է փողերի լվացում

2. կամ, ինչ որ մեկը 50տոկոսով փայ-«ատկատ» է պահանջել: Հաշվի առնելով, այսինքն այս իշխանության մեջ նոր «ՄԻՍՏԵՐ 50%» է հայտնվել:

Իրավապահ մարմինները կարող են համարել սա հանցագործության մասին հայտարարություն:

Շնորհակալություն ուշադրության և համբերության համար»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը