Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:19 14-08-2023

Գեոպոլիտիկ խնդիրները չեն կարող լուծվել մեր տոտալ անհամաձայնությամբ

ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց Անուշ Սեդրակյանն այսօր չոր հացադուլ է անում։

Oragir.News-ի հետ զրույցում նա նշեց, որ Արցախում մարդիկ ամեն օր ուշաթափվում են, մենք գտնվում ենք հանցավոր լռության մեջ, և եթե այդ իրավիճակում չոր հացադուլը կարող է որևէ մեկի մտքին, խղճին, հիշողությանն անդրադառնալ, ուրեմն այն արժե անել։

Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված հայկական կողմի դիմումին՝ նա նշեց, որ այս անգամ էլ ակնկալում է Ռուսաստանի և Չինաստանի վետոն, ինչպես եղավ անցած անգամ, որովհետև այդ երկրներին ձեռնտու չեն տարածաշրջանում ներկայիս զարգացումները։

«Բայց այստեղ ուրիշ բան կա, մենք պետք է հասկանանք, որ ճիշտ է գեոպոլիտիկ խնդիրները լուծվում են մեր մեջքի հետևում, բայց դրանք չեն կարող լուծվել մեր տոտալ անհամաձայնությամբ։ Եթե որևէ մեկին թվում է, որ 1988-ին կար գեոպոլիտիկ համաձայանություն, որ Արցախը լիներ Հայաստանի կազմում, դա այդպես չէր։ Գեոպոլիտիկ համաձայնության հետևանքն այն էր, որ Արցախը պետք է մնար Ադրբեջանի կազմում, բայց եղավ ժողովրդի կամք, արժեքների վերաիմաստավորում, և մենք ունեցանք, ցավոք, կարճաժամկետ հաղթանակ, բայց հավերժական պարտություն չունենալու համար պետք է ապացուցենք, որ ոչ թե մենք հանգամանքներին չենք հարմարվում, այլ չենք հարմարվում արհեստականորեն սարքած նարատիվներին»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել