Ներքին 3 տարի առաջ - 17:58 13-08-2023

Արցախն ու Կոսովոն համեմատելն ուշ է և գրեթե անիմաստ․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ո՞րն է ԼՂՀ-ի և Կոսովոյի տարբերությունը:

1991թ սեպտեմբերի 2-ին հռչակվեց հայերով բնակեցված ԼՂՀ անկախությունը:

1991թ սեպտեմբերի 22-ին հռչակվեց ալբանացիներով բնակեցված Կոսովոյի անկախությունը:

1991թ հոկտեմբերի 22-ին Ալբանիան ճանաչեց Կոսովոյի անկախությունը:

1991թ սեպտեմբերի 2-ից մինչ այսօր Հայաստանը ԼՂՀ անկախությունը չի ճանաչել:

90-ականների կեսերին ԼՂՀ-ում և Կոսովոյում պատերազմ էր:

90-ականների կեսերին Կոսովոն ապավինեց Հավաքական Արևմուտքին, ԼՂՀ-ն՝ ՌԴ-ին:

ՀՀ և ԼՂՀ ղեկավարների պնդմամբ, ԼՂՀ խնդրի լուծման բանալին ՌԴ-ի ձեռքում էր:

Ալբանիայի և Կոսովոյի ղեկավարների կարծիքով, Կոսովոյի խնդրի լուծումը պետության միջազգային ինտեգրման մեջ էր:

1999թ հունիսի 10-ից, Հավաքական Արևմուտքի ճնշման ներքո, Կոսովոն անցավ ՄԱԿ-ի ուղիղ վերահսկողության տակ և 2008թ սկսած աշխարհի շուրջ 120 պետություն ճանաչեցին Կոսովոյի անկախությունը:

1994թ Ադրբեջանի նկատմամբ հաղթանակից հետո ԼՂՀ-ն դե ֆակտո գտնվեց ՌԴ-ի վերահսկողության ներքո, իսկ 2020թ նոյեմբերի 9-ից (10-ից) հետո կորցրեց միջազգային որևէ կարգավիճակ ստանալու վերջին հույսը:

Արցախն ու Կոսովոն համեմատելն ուշ է և գրեթե անիմաստ, սակայն արդեն պետք չէ անտեսել Հայաստանի և Կոսովոյի համեմատելը: ՀՀ օրվա իշխանությունների ապաշնորհ գործունեության արդյունքում, շատ հավանական է, որ շուտով Հայաստանն ու Կոսովոն ենք համեմատելու: Եվ, միգուցե, Կոսովոն կրկին շահի»:

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին