Ներքին 3 տարի առաջ - 13:35 13-08-2023

«Վառեմ-մարեմ»-ի շենքի հետ ես կապ չունեմ. Արման Սահակյան

«Մեր մանկության տանգոն» ֆիլմի շենքը Գյումրիի ճարտարապետությունն ընդգծող այն շինություններից է, որը քաղաքային իշխանության անփութության և կառավարության կամայական մոտեցման պատճառով հայտնվել է փլուզման եզրին։ Մի քանի անգամ ձեռքից ձեռք անցնելով՝ շենքը ներկա դրությամբ գտնվում է ԿԳՄՍ նախարարության տիրույթում, բայց թե ինչ լինելու հայտնի ֆիլմի շենքի ճակատագիրը, դեռևս հայտնի չէ։



Վերջերս խոսակցություններ շրջանառվեց, որ շենքը գաղտնի պայմանավորվածությունների արդյունքում օտարվել է մասնավորին՝ հայտնի գործարար, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի վերընտրված նախագահ Արման Սահակյանին։

Oragir.News-ը Արման Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչ կապ ունի «Մեր մանկության տանգոն» ֆիմի հայտնի շենքի հետ։

Սահակյանը հերքեց, որ շենքը օտարվել է իրեն, որ ինքը որևէ կերպ կապ ունի շենքի հետ։

Արման Սահակյանը խոսակցությունները որակեց սուտ, իրականության հետ աղերս չունեցող, որովհետև շենքը փաստացի գտնվում է ԿԳՄՍ նախարարության հաշվեկշռում։

Արման Սահակյանի անվան հետ է կապվում նաև քաղաքի պատմական միջուկում գտնվող մի քանի շենքերի օտարումը, որը Սահակյանը ինքն էլ չի հերքում։ Խոսքը մասնավորապես նախկին Ալեքսանդրովսկի, ներկայիս Աբովյան փողոցում և Շիրազի փողոցի վրա գտնվող պատմական շենքերի մասին է, որոնք նույնպես վթարային վիճակում էին։



Արման Սահակյանի անվան հետ է կապվում նաև Գյումրիի 16 փողոցի վրա գտնվող Գևոր աղի բաղնիքը, որն այժմ վերածվել է Alexandra spa կենտրոնի։ Շուրջ 150 տարի առաջ կառուցված և այժմ Ալեքսանդրապոլյան պատմական ժառանգություն համարվող շենքը իր պատերի ներքո ամփոփում է Գյումրվա բաղնիքի ողջ գաղափարախոսությունը։



Նշենք, որ շենքերի վերականգնումը, ճարտարապետական լուծումները Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ, երգիչ-երգահան Արթուր Մեսչյանինն է։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի