Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:00 12-08-2023

Հրազդանում կանայք ներկված մազերով մնացել են վարսավիրանոցում․ ջուրը անջատել են

Արդեն հոգնել ենք, աշխատանքից մտնում ենք տուն, ջուր չկա։ Առանց զգուշացնելու անջատում են։ Գրավոր դիմումներ ենք ներկայացրել, թեժ գիծ զանգել, ոչ ոք չի պատասխանում։ Էլ չգիտենք ում դիմենք։ Մեր դիմումները, խնդրանքները, հորդորները անտեսված են բոլորի կողմից։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչը։

Նրա խոսքով՝ ջրանջատումները «Վեոլիա Ջուր»-ն անում է առանց զգուշացնելու։ Օրեր առաջ էլ քաղաքի գեղեցկության սրահներից մեկում կանայք ժամեր շարունակ մնացել են ներկված մազերով, քանի որ ջուրը հանկարծակի անջատել են։

«Այս ամառ ուղղակի ահավոր է։ Նախ գիշերը 00։00-ին անջատում են, եթե ինչ-որ վթարի դեպքում էլ ամբողջ օրվա ընթացքում ջուրն անջատված է լինում, և երեկոյան ուշ միացնում են միևնույնն է՝ կեսգիշերին նորից անջատում են։ Ոչինչ չենք հասցնում՝ ո՛չ լողանալ, ո՛չ լվացք անել։ Ջղայնանում եմ, կռվում, զանգում «Վեոլիա», ասում եմ՝ մեկը կա՞ ձեր մեջ, որ բարոյական արժեհամակարգ ունի, ո՞նց կարելի է այս շոգին մարդկանց ջրից զրկել։ Ասել եմ՝ մի օր գալու եմ ձեր դռները ջարդեմ, արդեն համբերությանս բաժակը լցվել է։ Հարևաններին էլ եմ հարցնում, ասում եմ՝ ժողովու՛րդ, չե՞ք նեղվում, ասում են՝ արդեն հոգնել ենք, այնքան ենք բողոքել»,- նշում է մեր զրուցակիցը։

Նա նաև պատմեց, որ երեկ խոսել է նույն մարզի Սոլակ գյուղի բնակիչներից մեկի հետ, ով ասել է, որ օրվա մեջ 2 ժամ են ջուր ունենում։

Նշենք, որ քաղաքացիները պարբերաբար բողոքում են ջրամատակարարման որակից և հաճախակի տեղի ունեցող ջրանջատումներից, նամակներ են հղում տարբեր գերատեսչությունների, լրատվամիջոցներում պարբերաբար հոդվածներ են հրապարակվում «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ոչ պատշաճ ջրամատակարարում իրականացնելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը