Ներքին 3 տարի առաջ - 00:01 11-08-2023

Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է

Oragir.News-ի տեղեկություններով՝ Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել։

Տեղի բնակիչները ծուխը նկատել են դեռ այսօր ցերեկվա ժամերին, երեկոյան էլ ծուխը դեռ նկատելի է։

Օրեր առաջ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը հայտնել էր, որ 2023-ին գրանցվել է 36 հրդեհ, որոնցից 15-ը՝ Նուբարաշենի աղբավայրում: Նա նաև հայտնել էր, որ վերջին հրդեհից հետո էլ առայսօր աղբավայրում իրականացվում է հերթապահություն:

Հիշեցնենք, որ վերջին անգամ աղբավայրում հրդեհ էր բռնկվել հուլիսի 25-ին։ Այրվել էր մոտ 5000 քմ տարածքում կուտակված աղբը։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև