Ներքին 3 տարի առաջ - 21:41 10-08-2023

Արցախից Հայաստան տեղափոխված «Ռուբեն» առյուծը վերադառնում է Աֆրիկա

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հայտնում է, որ 2022 թ-ի դեկտեմբերի 4-ին Արցախի Մարտակերտի շրջանի նախկին կենդանաբանական այգու տարածքից փրկված և Հայաստան տեղափոխված առյուծը վերադառնում է Աֆրիկա։

«Ռուբեն անունով առյուծը իր կյանքի ողջ ընթացքում երբեք չի շփվել իր ցեղակիցների հետ։ Այսօր նշելով առյուծների համաշխարհային օրը՝ ուրախ ենք տեղեկացնելու, որ նա վերադառնում է իր հայրենիք՝ Հարավային Աֆրիկա, միանալու իր տեսակի առանձնյակներին, որտեղ անցկացնելու է իր կյանքի մյուս մասը։ Առաջին անգամ, նրա մռնչյունները արձագանք կստանան հարազատ միջավայրում։ Սա կարևոր և նշանակալի իրադարձություն է։

Մեր շնորհակալությունն ենք հայտնում Animal Defenders International-ին այս միջոցառման մասնակիցը լինելու և առյուծին իր բնական միջավայր ապահով վերադարձը կազմակերպելու համար»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է