Ավելին 3 տարի առաջ - 14:28 10-08-2023

Թաքցնելու կարիք այլևս չկա՞․ Սուրեն Փահլևանյանը շնորհավորել է Մագա Հարությունյանին

Այսօր տիկտոկեր, դերասանուհի Մագա Հարությունյանի տարեդարձն է: Դերասանուհին ինստագրամյան իր էջում հրապարակել է ներքնազգեստով և ծաղիկներով ֆոտոշարք, որին կից գրել է.« Սեզոն 26, սերիա 1»:




Ինստագրամյան իր էջում հաղորդավար Սուրեն Փահլևանյանը ևս շնորհավորել է Մագային՝ հրապարակելով համատեղ լուսանկար և կից գրելով. «Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»:



Նշենք, որ զույգը տևական ժամանակ խուսափում էր պատասխանել իրենց սիրավեպի մասին հարցերին։