Ներքին 2 տարի առաջ - 12:00 09-08-2023

Արցախի ԿԳՄՍ-ն երեխաների համար օգտագործած պայուսակներ է հավաքում

Արցախում գրենական պիտույքների սուղ վիճակ է, գրեթե չկա, դպրոցական շորեր նույնպես չկան։ Մեր կրթության նախարարությունը պայուսակներ է հավաքում, ով ունի օգտագործած, բայց լավ վիճակում գտնվող դպրոցական պայուսակներ, հավաքեն, տրամադրեն առաջին դասարան գնացող երեխաներին, որ կարողանան նրանց ինչ-որ բանով օգնել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի բնակչուհի Աննա Մանգասարյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է այդ խնդիրների պատճառով դպրոցները չբացվեն՝ Աննան ասաց, որ ինքը որպես ծնող դեմ է դպրոցները փակ պահելուն։

«Ինչի՞ չպետք է բացվի, մենք չգիտենք, թե ինչքան ենք այսպես անորոշ վիճակում մնալու, իսկ երեխաների կրթությունը կարևոր է։ Ով ունի հին տետրեր դրանց մեջ կգրի, ով էլ չունի՝ ինչ-որ այլ տարբերակ կգտնվի։ Բայց դպրոցները պետք է բացվեն, ես դրան եմ կողմ»,- նշեց նա։

Անդրադառնալով խանութներում վաճառվող ապրանքներին՝ Աննան ասաց, որ բոլոր խանութները դատարկ են․

«Միայն Արցախում արտադրվող կոմպոտներն են վաճառվում և հացը։ Շատ վաղուց սուրճ էլ չկա, ինչպես նաև շատ այլ ապրանքներ։ Ստենդներին մնացել են թանկարժեք խմիչքները, որոնք նախկինում վաճառվում էին, ուրիշ ոչինչ չկա»։

Արցախցին ասաց, որ տրանսպորտ չլինելու պատճառով մարդիկ ոտքով են քայլում, և գյուղից բերքը հասցնելու խնդիր կա, սակայն, եթե գյուղացին մեքենա է գտնում բերքը քաղաք հասցնելու համար, բերում է՝ լոլիկ, բադիրջան, բիբար, կարտոֆիլ։

«Գյուղացին արտադրանք ունի, ուղղակի քաղաք տեղափոխելու հարցն է, բայց եթե բերում են ամեն ինչ էլ կա։ Օրինակ՝ լոլիկը 1000-1200 դրամ է, տարվա այս եղանակի համար նորմալ գին չէ, բայց նրանց էլ մեղադրելու չի, կյանքի գնով են բերք մշակում»,- ասաց նա։

Եզրափակելով զրույցը՝ Աննան ասաց, որ արցախցիների մոտ տրամադրության անկում կա, տխուր են, բայց դա չի նշանակում, որ հավատը կոտրվել է։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան