Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:46 08-08-2023

Պատերազմ ենք ուզում․ «Խաչակիրներ»-ը ժամանակ տվեցին կառավարությանը

«Մինչև ժամը 18։00-ը, եթե սնունդը չմտնի Արցախ, ճանապարհը չբացվի, մենք կբացենք այդ ճանապարհը։ Հիմա ոչ մեկի հետ չեմ էլ ուզում հանդիպել, եթե մինչև 18։00 սնունդ չմտավ Արցախ, մենք կգնանք Արցախ»,- Կառավարության շենքի մոտ՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը:

Հարցին՝ կոնկրետ ո՞րն է կառավարությունից իրենց պահանջը, ազատամարտիկը պատասխանեց. «Որ միջանցքը բացվի՝ պատերազմով, մենք պատերազմ ենք ուզում, թող մեզ զինեն՝ գնանք փրկենք էդ ժողովրդին»:

Նշենք, որ «Խաչակիրներ» ջոկատի անդամներ փակել են նաև Տիգրան Մեծի պողոտան և կոչ են անում մարդկանց միանալ իրենց ակցիաին․ «Բոլորդ բներից հելեք՝ հերիք եղավ, բոլ եղավ, երկիր ենք կորցնում, նամուս, թասիբը սաղիդ կորելա՞․․․ Մենակ ասում եք՝ հայրենիք ենք սիրում. դե բներիցդ հելեք հայե´ր, թե՞ պիտի էրեխեքիդ վիզը ձեր տան մեջ կտրեն»։



Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո