Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 16:15 08-08-2023

Հավատում ենք, որ համաձայնությունը մնում է հասանելի. Վաշինգտոնն արձագանքել է Մոսկվային

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում լրագրողի խնդրանքով անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանն առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հապճեպ նախապատրաստված, «հում» խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին և, ընդհակառակը, ապագայում նոր հակամարտությունների ու ողբերգությունների նախադրյալներ կստեղծի։

«Արդյո՞ք ժամանակն է, որ Արևմուտքը դատապարտի Ռուսաստանին խաղաղություն հաստատելու ձեր ջանքերը խաթարելու համար», - հետաքրքրվել է լրագրողը:

«Ես չեմ ուզում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին: Ես ուզում եմ խոսել այն երկու երկրների հետ, որոնք անմիջականորեն կապված են, որոնք անմիջական կողմեր են այս վեճում։ Մենք այդ երկրների հետ անմիջականորեն առնչվում ենք: Հատուկ բանագնաց Բոնոն անցած շաբաթ մեկնել է տարածաշրջան և անմիջականորեն շփվել նրանց հետ: Եվ չնայած այս հարցում կողմ չհանդիսացող այլ երկրների կողմից ցանկացած մեկնաբանություններին, մենք հավատում ենք, որ համաձայնությունը մնում է հասանելի, և մենք կշարունակենք աշխատել նրանց հետ՝ դրան հասնելու համար», - ասել է Միլլերը:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարն օրերս հայտարարել էր, որ Արևմտյան մի շարք մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում, որ Բաքուն և Երևանը կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել «առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում», սակայն հապճեպ նախապատրաստված, «հում» խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը

Ձեզ գուցե հետաքրքրի