Արտաքին 2 տարի առաջ - 17:50 07-08-2023

Թուրքիայում մեկ օրում երկու պայթյուն է տեղի ունեցել

Ստամբուլի արևելքում գտնվող Քոջայելի նահանգի Դերինջե նավահանգստի մոտ պայթյուն է որոտացել։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ պայթյունը որոտացել է Թուրքական հացահատիկի խորհրդին պատկանող ամբարձիչների՝ նավերը հացահատիկով բեռնելու հատվածում։ Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու շտապօգնությունը։

Միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 10 մարդ, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ միջադեպի պատճառը հացահատիկային փոշու պայթյունն է եղել։

Միևնույն ժամանակ պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի արևմտյան Թեքիրդաղ նահանգում։ Միջադեպը տեղի է ունեցել քիմիական գործարանում, այլ մանրամասներ չեն հաղորդվում։