Ներքին 3 տարի առաջ - 11:18 06-08-2023

Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է «Պատվո նշան» բարձրագույն շքանշանով

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Գյումրու քաղաքային մարզադաշտում ներկա է գտնվել Համահայկական ամառային ութերորդ խաղերի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից:

Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ,
Մեծարգո նախագահ,
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Կառավարության հարգելի անդամներ,
Համահայկական խաղերի գործկոմի անդամներ,
Համահայկական խաղերի սիրելի մասնակիցներ,

Ողջունում եմ բոլորիդ:
Մի քանի ամիս առաջ ստեղծված կառավարական հանձնաժողովն այս ընթացքում որևէ ջանք չի խնայել, որպեսզի Համահայկական խաղերը լինեն իրենց պատմության ընթացքում լավագույնը: Կարծում եմ, որ առաջին իսկ օրվանից մեր կողմից դրված բարձր նշաձողը մենք կարողացել ենք պահել, պահելու ենք և օգոստոսի 19-ին ազդարարելու ենք, որ մեր հայրենակիցները, որոնք այստեղ էին, հաճույք ստացան Համահայկական խաղերից, սիրեցին Հայաստանի Հանրապետությունը և հանձն առան վերադառնալ ու վերադառնալ Հայրենիք:

Սիրելի հայրենակիցներ,
Սիրելի մասնակիցներ,
Ինչպես ասում է Համահայկական խաղերի օրհներգը՝ ձեր ցավը տանեմ:
Շնորհակալություն»:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի որոշմամբ, Համահայկական ամառային ութերորդ խաղերը լավագույնս կազմակերպելու, համակարգելու և օժանդակելու համար Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի «Պատվո նշան» բարձրագույն շքանշանով: Արայիկ Հարությունյանին պարգևը հանձնել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

Համահայկական ամառային ութերորդ խաղերի ծրագրում ընդգրկված 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ: Խաղերին մասնակցում է 41 պետությունների, 181 քաղաքների 7000-ից ավելի մարզիկ:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել