Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 15:23 08-02-2025

Արարատ Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է ՀՀ Պատվո շքանշանով

Նորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ։

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։

Պարգևատրման արարողությանը նախարար Միրզոյանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հանձնել այս Շքանշանը։ Սա նշան է և վկայություն մեր ժողովրդավարության մեջ և նաև մեր երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում Ձեր ներդրման ճանաչման։ Շնորհավորում եմ»։

Տորբյորն Յագլանդը ի պատասխան նշել է. «Մեծ պատիվ է, մեծ հաճույք է ստանալ այս Շքանշանը։ Պարո՛ն նախարար, կուզեի մի գեղեցիկ պատմություն պատմել Ձեզ։ Այո, և բոլորին, ովքեր այստեղ են։ Քանի որ առաջին անգամ ես ծանոթացա հայի և Հայաստանի հետ, երբ արտգործնախարար էի։ Ես այցելում էի Ռամալլահ՝ Արևմտյան ափում, և դա Ռամադանի վերջն էր, և Յասեր Արաֆատը սովորություն ուներ հրավիրել տարածաշրջանի, Երուսաղեմի բոլոր կրոնական առաջնորդներին ճաշի։

Ռամադանի վերջին օրը։ Ինձ էլ հրավիրեցին, քանի որ այնտեղ էի, և ես նստած էի Յասեր Արաֆատի կողքին, իսկ իմ աջ կողմում (նկատի ունեմ՝ Երուսաղեմի բոլոր կրոնական առաջնորդներն այնտեղ էին), իմ աջ կողմում կար մի տարեց մարդ։ Ես չգիտեի, թե ով է նա, բայց նա շատ տարօրինակ հագուստ ուներ, պետք է ասեմ, ինչպես մյուս բոլոր կրոնական առաջնորդները։ Նա տարեց էր, ես չէի կարծում, թե նա գիտեր՝ ով եմ ես, բայց որոշ ժամանակ անց նա իմացավ։ Այսպիսով, նա իմացավ, որ ես Նորվեգիայի արտգործնախարարն եմ, և գիտե՞ք՝ թե ինչ արեց։ Իր գրպանից հանեց մի փաստաթուղթ և ասաց. «Այս փաստաթուղթը հետևել է ինձ ողջ կյանքում, այն փրկել է իմ կյանքը»։

Դա Նանսենի անձնագիրն էր։ Կարծում եմ՝ դա էր պատճառներից մեկը, որ ես առաջին անգամ այդքան կապվեցի Հայաստանի հետ։ Եվ ես ուրախ եմ, որ մենք կարողացանք ինչ-որ բան անել Եվրոպայի խորհրդի կողմից, նախ՝ երբ դուք միացաք Եվրոպայի խորհրդին։ Ես այն ժամանակ այնտեղ չէի, բայց հետագայում մենք շատ աշխատեցինք ձեզ հետ՝ նոր օրենքներ և նոր պրակտիկա ստեղծելու և այս ամենը Եվրոպայի կանոններին հարմարեցնելու համար։

Եվ ես շատ ուրախ եմ տեսնել, և մենք նաև, կարծում եմ, մեծ ներդրում ունեցանք խորհրդարանական հանրապետությանն անցնելու գործում, որն այժմ դուք ունեք։ Այսպիսով՝ ես իսկապես խորապես շոյված եմ և շատ շնորհակալ եմ։ Հայաստանը միշտ իմ սրտում կլինի։ Շնորհակալություն»։

Հանդիպմանը Արարատ Միրզոյանը և Թյորնբորն Յագլանդը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից