Մամուլ 2 տարի առաջ - 09:30 05-08-2023

Հրաչյա Սարգսյանը նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, շոկ առաջացավ: Պարզվում է՝ Պաշտպանության նախարարությունում էլ են խիստ անակնկալի եկել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մինչ Հրաչյա Սարգսյանին ՊՆ փոխնախարար նշանակելը նախարարությունում խոսակցություններ են եղել՝ ինչ կապ ունի 38-ամյա Սարգսյանը Զինված ուժերի կամ ռազմական գերատեսչության հետ: Փաստացի, բացի զինծառայությունից, ոչ մի ընդհանրություն չունի նա բանակի հետ:

Քաղաքական իշխանությունները, որ այդպիսի շոկային որոշմամբ Սուրեն Պապիկյանին նշանակեցին նախարար, հանգստացրել են բարձրաստիճան զինվորականներին, թե փոխնախարարը անվտանգության ոլորտի հետ կապ չունի, ու նա տնտեսական հարցերով է աշխատանք տանելու։ Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պաշտպանության փոխնախարարներից մեկն է: Երբ նա քաղաքապետ էր աշխատում, նրա օրոք Երեւանի մետրոպոլիտենում ահռելի չարաշահումներ են եղել, որի առիթով քրգործ է հարուցվել:

​​​​​​​Չարաշահումները եղել են, ըստ տեղեկությունների, 2018-2021 թվականներին՝ Հայկ Մարությանի իշխանավարման օրոք։ ՊՎԾ-ն այդ լուրերը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է։ Գուցե Մարությանից հետո իշխանության գալով՝ Հրաչյա Սարգսյանը չէր սպասում, որ Երեւանի քաղաքապետարանում իրավիճակն այդքան վատ է, գուցե նաեւ հենց այդ պատճառով էլ Հրաչյա Սարգսյանը հրաժարական ներկայացրեց»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան