Ուղիղ եթեր
ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի վերաբերյալ այսօրվա դատական նիստը չի կայանա. Արսեն Բաբայան
copy image url

ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի վերաբերյալ այսօրվա դատական նիստը չի կայանա. Արսեն Բաբայան

Ներքին 1 տարի առաջ - 11:25 03-08-2023
Թալինի դատարանում ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի վերաբերյալ այսօր կայանալիք դատական նիստը չի կայանա։ Ինչպես տեղեկացնում է փաստաբան Արսեն Բաբայանը, նիստը հետաձգվել է պաշտպանի միջնորդությամբ։

Բաբայանը հայտնել է, որ հաջորդ նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնի, երբ ինքն անձամբ տեղեկանա։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ քննչական կոմիտեն ոչ բոլոր հանրային հնչեղություն ունեցող գործերով է հանրությանն իրազեկում։

«Մասնավորապես, եթե մեղադրյալը ՔՊ-ական է, ապա քննչական կոմիտեն ու պետական ու իշխանական լրատվամիջոցներն այդ դեպքին չեն անդրադառնում։ Չեն անդրադառնում, քանի որ ՔՊ-ական մեղադրյալի գործը քննչականն ու դատախազությունն այնպիսի ապօրինություններով են քննել, որ ամեն կերպ դատարանին զրկել են արդարացի դատավճիռ կայացնելու հնարավորությունից։

Արագածավան համայնքի հայտնի ՔՊ-ական Սուրո Թորոսյանի վերաբերյալ քրեական գործով աննախադեպ արագությամբ նախաքննությունն ավարտեցին, գործն՝ ափալ-թափալ ուղարկեցին դատարան, դե դատարանն էլ ընդամենը մեկ օրվա ընթացքում համ վարույթ ընդունեց համ էլ առաջին դատական նիստը նշանակեց։ Փաստացի քննչականն ու դատախազությունը ինձ, տուժողի լիազոր ներկայացուցչին, զրկեցին քննիչի և դատախազի գործողությունները բողոքարկելու հնարավորությունից։ Իսկ այդ գործողությունների անօրինականությունը քրեական գործի հենց երկրորդ էջից ակնհայտ է դառնում։

Վաղը, օգոստոսի 3-ին, ժամը 12:00-ին Թալինի դատարանում կայանալու է ՔՊ-ական Սուրո Թորոսյանի վերաբերյալ քրեական գործի առաջին նիստը։ Նիստը, բնականաբար, որևէ կերպ չեն լուսաբանելու Հանրային հեռուստաընկերությունն ու իշխանական լրատվամիջոցները։ Չեն լուսաբանելու, որպեսզի ստիպված չլինեն ցույց տալ, թե ինչպես է նախաքննության մարմինն ու դատախազությունը կատարել քաղաքական իշխանության հանձնարարությունները։ Թե ինչպես են առերևույթ սպանության փորձը դարձրել ընդամենը թեթև մարմնական վնասվածք հասցնելու մի ստից գործ։ Այդ ստից գործն էլ այնպես են քննել, որպեսզի երաշխավորվի ՔՊ-ականի արդարացումը»։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Սուրեն Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023թ-ի հունիսի 7-ին` ժամը 19։00-ի սահմաններում Արագածավան բնակավայրում հանդիպել է նույն բնակավայրի բնակիչ` Արմեն Սահակյանին, ում առաջարկել է նստել իր մեքենան: Մերժում ստանալուց հետո Սուրեն Թորոսյանը Արմեն Սահակյանի առողջությանը վնաս պատճառելու նպատակով փայտով հարվածներ է հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող գլխի ձախ գագաթային շրջանի պատռած վերքի ձևով մարմնական վնասվածք, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
23:33 «Երևանի գինու օրեր» փառատոնի տաղավարներից մեկում մերսում են առաջարկում
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
18:00 ԻՆՍՏԱ NEWS․ Արմինեն՝ բլոգինգի կարիերայի, երիտասարդ մնալու գաղտնիքների, բացասական արձագանքների մասին
13:29 Բա որ նա կեղծիքի հիմնադիրն էր, ինչո՞ւ էիր 2008-ին «Լևոն, Լևոն…» գոռում. Դավիթ Կարապետյան
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր
20:36 3 տուժած, այդ թվում՝ կին պարեկ. ՆԳՆ-ն հաստատում է՝ վթար է եղել, բայց պնդում է՝ Փաշինյանի ավտոշարասյունը չէր